Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, սեպտեմբերի 13-ին, Երեւանի Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկից Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 19-ամյա Արթուր Գ.-ին, 20-ամյա Դավիթ Ա.-ին եւ ներկայացրել 16-ամյա Հովհաննես Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը14.00-ի սահմաններում, Արթուր Գ.-ն եւ Դավիթ Ա.-ն նշված վայրում վիճաբանել են Հովհաննես Կ.-ի հետ, որի ընթացքում Արթուր Գ.-ն հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով դիպել է «Հայմամուլ» ՓԲԸ պատկանող կրպակի ապակուն, կոտրել այն եւ ստացել մարմնական վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: