Գյումրիում, սեպտեմբերի 15-ին, Իսահակյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է այդ բնակարանի բնակիչ Ռոբերտ Ա.-ի դին՝ խոհանոցում կախված վիճակում:
Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է: Վերջինս 77 տարեկան էր, նրա ինքնասպանության պատճառները հայտնի չեն: Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում միջադեպի կապակցությամբ հայտնել են, որ կատարվում է քննություն:





























