Բուժման մեկնող ուղեւորը վախճանվել է հենց օդանավում՝ Նովոսիբիրսկ-Խաբարովսկ չվերթն իրականացնող:
Ինչպես «Ինտերֆաքսին» են հաղորդել Խաբարովսկի օդանավակայանի աշխատակիցները, տղամարդը քրոնիկ հիվանդության ծանր տեսակով է տառապել: Նա թռիչքն իրականացրել է բժշկի ուղեկցությամբ:
Թռիչքի ընթացքում նա իրեն վատ է զգացել: Ցավոք, չի հաջողվել նրան իր բուժման վայր հասցնել:




























