Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում, սեպտեմբերի 14-ին, իրար են բախվել «Լեքսուս» եւ «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաները, ինչից հետո «Լեքսուս»-ը բարձրանալով մայթ՝ վրաերթի է ենթարկել մի կնոջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վերջինս եւ «ԳԱԶ-32213»-ի 4 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: