Ոստիկանության Մասիսի բաժնում, սեպտեմբերի 14-ին մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իր տնից գողություն է կատարվել եւ գողին բռնել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 06.00-ի սահմաններում, 47-ամյա Էդվարդ Գ.-ն դուռը կոտրելով մուտք է գործել նշված բնակարան, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել եւ բռնվել է հարեւանների կողմից:
Էդվարդ Գ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:





























