4 ամիս առաջ գողություն կատարողը բռնվել է նոր գողություն կատարելու ժամանակ:
Մայիսի 20-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել խանութներից մեկից բջջային հեռախոս գողանալու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 15-ին պարզվել է, որ գողությունը կատարել է այլ գողություն կատարելու համար Կենտրոնականի բաժին բերման ենթարկված Ռ. Սահակյանը:
Քննությունը վարում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը:





























