Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 14-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 31-ամյա Սմբատ Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 15-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Սմբատ Ս.-ն ձերբակալված է: