Գյումրի-Երեւան ճանապարհի 75-րդ կմ-ին, սեպտեմբերի 15-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «Ալֆա Ռոմեո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: