Դոնի Ռոստովում իրավապահները ձերբակալել են փիլիսոփա Էմանուել Կանտի ստեղծագործության շուրջ անհամաձայնության պատճառով ծագած վեճի մասնակիցներին:
Ըստ yuga.ru-ի` 26-ամյա եւ 28-ամյա երիտասարդների միջեւ վեճը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ի կեսգիշերին: Նրանք հանդիպել էին կրպակում` Քաղաքի օրվա տոնակատարությունից հետո եւ զրուցել Կանտի մասին: Վեճը վերաճել էր կռվի, այնուհետեւ տարիքով կրտսերը տրավմատիկ ատրճանակով կրակել էր հակառակորդի գլխին:
Կրակելուց հետո երիտասարդը փախել էր, սակայն շուտով ոստիկանները գտել էին նրան: Ատրճանակն առգրավվել է:
Տուժածը գտնվում է հիվանդանոցում: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում, սակայն առողջությանը հասցված վնասը գնահատվում է որպես ծանր:




























