Ոստիկանության Արաբկիրի պահպանության բաժնի ծառայողները, սեպտեմբերի 14-ին, ժամը 23.15-ին, Գրիբոյեդովի փողոցի թիվ 21 շենքի մոտ նկատել են ջրատար խողովակներ ապամոնտաժող 3 քաղաքացիների, որոնք գողություն կատարելու կասկածանքով, իրենց «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկվել բաժին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բերման ենթարկվածները՝ 32-ամյա Վարդան Գ.-ն, 32-ամյա Տիգրան Ա.-ն եւ 44-ամյա Հունան Ս.-ն տվել են խոստովանական բացատրություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:





























