Չորս ամիս առաջ ավտովթարի ենթարկված քաղաքացին մահացել է՝ գիտակցության չգալով:

Մայիսի 30-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 19.40-ին 51-ամյա Արարատ Շ.-ն «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց պողոտայի թիվ 68 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 63-ամյա Աշոտ Մկրտչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Սեպտեմբերի 15-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 03.00-ին, Ա. Մկչտչյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է: