Ադրբեջանում, այսօր՝ վանից՝ սեպտեմբերի 16-ին, սահմանափակ հասանելիության մթնոլորտում մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը, որը կավարտվի հոկտեմբերի 8-ին՝ քվեարկությունից մեկ օր առաջ:

Նախագահի պաշտոնի համար պայքարում է 10 մարդ՝ գործող նախագահ Իլհամ Ալեւիեւը, պատգամավորներ Իգբալ Աղազադեն, Զահիդ Օրուջը, Հուդրատ Հասանգուլիեւը, Ֆարաջ Գուլիեւը, Իլյաս Իսմայլովը,  «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության ղեկավար Հաֆիզ Ջաջիեւը, ընդդիմադիր Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի ներկայացուցիչ Ջամիլ Հասանլին, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Մամեդովը:

Թեկնածուները կկարողանան անվճար քարոզարշավ իրականացնել Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի եթերներում, պետական թերթերում՝ «Ադրբեջանում», «Հալգում», «Հանրապետությունում» եւ «Բաքվի աշխատավորում»: Յուրաքանչյուր թեկնածուի եթերում կտրամադրվի 18 րոպե:

Չնայած գործող նախագահը հայտարարել է, որ քարոզարշավ չի իրականացնելու, սակայն բոլոր հեռուստաալիքները լուսաբանում են նրա «գործունեությունը՝ որպես պետության ղեկավարի»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԿԸՀ-ն մերժել էր արտոնել ընդդիմության հիմնական թեկնածուի՝ Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը, դա հիմնավորելով նրանով, որ նա երկքաղաքացիություն ունի՝ թե Ադրբեջանի, թե Ռուսաստանի: