«Միասնական ազգային շարժում» կուսակցությունն այլեւս երբեք իշխանության չի գա, հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ լատվիական «Տելեգրաֆ» պարբերականին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ նախկին կառավարությունը անընդհատ խախտել է մարդու իրավունքները, իսկ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ամեն ինչ ներկայացվել է որպես «ժողովրդավարության նվաճում»:

Վարչապետի խոսքով՝ վերջին 9 տարիների ընթացքում վերահսկողություն է սահմանվել լրատվամիջոցների, բիզնեսի նկատմամբ, բանտերը լեփ-լեցուն են դարձել: Նա նշել է, որ նոր կառավարության պաշտոնավարությունից ի վեր՝ ազատ է արձակվել դատապարտյալների 70 տոկոսը: Այս մասին հաղորդում է «Ինտերպրեսսնյուսը»:

Իվանիշվիլին համոզված է, որ «Ազգային շարժումը» այլեւս երբեք իշխանության չի գա, քանի դեռ Վրաստանը գոյություն ունի: «Նախագահական ընտրություններում նրանց թեկնածուն կստանա ձայների 10 տոկոսը, իսկ եթե խորհրդարանական ընտրություններ լինեն, այդ կուսակցությունը չի էլ հայտնվի այնտեղ»,-եզրափակել է նա:

Նա նշել է, որ Վրաստանի խնդիրը սոցիուmի մեջ է, քանի որ ժողովուրդը չիկարողանում ընտրել եւ կառավարել իրենց կողմից ընտրվածներին: Նա ընդգծել է, որ երկիրն արդեն 20 տարի է` չի կարողանում դուրս գալ «կախարդված շրջանից»: