Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը Հայաստանի գլխավոր դատախազ չի դառնա:

ՀՔԾ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազի թեկնածուների շարքում մամուլում արդեն բավական ժամանակ է հանիրավի շրջանառվում է Հատուկ Քննչական ծառայության պետ, Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի անունը:

Ճիշտ է` Վահրամ Շահինյանը երկարամյա դատախազական աշխատանք կատարել է, բայց արդեն չորս ամիս է, ինչ ղեկավարում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը: Այն պնդումները, որ Վահրամ Շահինյանը ՀՀ Գլխավոր դատախազ է նշանակվելու, բամբասանքների ոլորտից են եւ որեւէ հիմք չունեն»: