Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի աշխատակիցներին կրկին տարհանել են ռումբի ահազանգից հետո: Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների ՃԿԿ ժամը 18:10-ին ահազանգ է ստացվել հեռուստաալիքի շենքում տեղադրված ռումբի մասին; Ներկայումս դեպքի վայրում սակրավորներ, կինոլոգներ եւ քրեական ոստիկաններ են աշխատում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Վերջին մեկ շաբաթում սա ռումբի մասին 8-րդ, իսկ միայն այսօր՝ երրորդ ահազանգն է: Այսօր ավելի վաղ տարհանում է իրականացվել «Իմեդի» հեռուստաալիքում եւ Վրաստանի խորհրդարանում:
Մեկ շաբաթվա ընթացքում ահազանգերի հետեւանքով երկու անգամ խուզարկել են «Իմեդին», երեք անգամ՝ «Ռուսթավի-2»-ը: Բոլոր դեպպքերում ահազանգերը կեղծ են եղել:
Վերջին օրերին Վրաստանում կեղծ ահազանգերի «համաճարակ» է սկսվել, գրում է գործակալությունը:




























