Ռուսական շուկան կարեւոր է, եւ ոչ միայն Վրաստանի համար, Լատվիայի համար եւս, ինչպես եւ ողջ Եվրոպայի: Բոլորը ցանկանում են հայտնվել այնտեղ, լատվիական «Տելեգրաֆ» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Դուք էլ լարված հարաբերություններ եք ունեցել Ռուսաստանի հետ, բայց դուք այդ ամենը ավելի կամ պակաս կարգավորել եք: Միակ երկիրը, որ ամբողջությամբ վիճեց Ռուսաստանի հետ, Վրաստանն էր: Միայն Սահակաշվիլին կարող էր անել, հարաբերությունները հասցնել սառը պատերազմի»,- ասել է Իվանիշվիլին:
«Ռուսաստանի հետ ամեն ինչ պարզ է, նա արել է այն, ինչ արել է: Բայց յուրաքանչյուր քաղաքացի առաջին հերթին պետք է հարց տա իրեն եւ իր կառավարությանը: Եթե Սահակաշվիլին իրենո ղջամիտ պահեր, հիմարություններ չաներ, Ռուսաստանը զորք չէր մտցնի Վրաստան»,- վստահ է Իվանիշվիլին:
Նա հայտարարել է, թե Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրը լուծել կարելի է, թեեւ դա բարդ եւ տեւական է լինելու:





























