Վլադիվոստոկում խանութների մոտ տարօրինակ էրոտիկ շոուն դադարեցնելու համար ոստիկանների միջամտությունն է պահանջվել: Վլադիվոստոկում շուրջօրյա խանութի հաճախորդները առաջինն են նկատել ներկայացումը, որը ցուցադրել է կինը:

Բոլորի աչքի առաջ աղջիկը հագից հանել է հագուստն ու սկսել «տարօրինակ շարժումներով պարել»: Ներկայացումը դիտելու հավաքվածներին ցրել հաջողվել է միայն ոստիկանության աշխատակիցները: Նրանց կանչել են ականատեսները, որոնց բարկացրել է աղջկա պահվածքը:

Ականատեսները ենթադրում են, որ շոուն կազմակերպած կինը գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ: Ընդ որում աղջիկը պատասխանել է հանդիսատեսի հարցերին: Ոմանց նույնիսկ խոստացել է մասնավոր ներկայացումներ ցույց տալ, հաղորդում է НТВ-ն:

Շուտով կանգառում է հայտնվել մի երիտասարդ: Նա մի կերպ էր ոտքի վրա կանգնում, քանի որ չափից ավել հարբած էր: Նա հայտարարել է, որ նա իր կինն է, սակայն աղջիկը հերքել է: Արդյունքում հասարակակն կարգը խաթարող կինը ոստիկանների ուղեկցությամբ ուղեւորվել է ոստիականական բաժանմունք: