Մերձմոսկովյան Բալաշիխայում անհայտ անձինք գնդակոծել են ընկերություններից մեկի բանվորներին, ապա փախուստի դիմել: Ընկերության շենքին երեք մեքենա է մոտեցել, որոնց համարանիշները փակված են եղել կպչուն ժապավենով:
Մեքենաներից դուրս են եկել վեց անձինք, որոնք առանց նախազգուշացման կրակ են արձակել: Հրաձգության հետեւանքով բանվորներից մեկը մահացել է տեղում, հաղորդում է Life News-ը:
Եւս երեք վիրավորների տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպի հանգամանքները պարզվում են: Տուժածների ինքնությունը չի հաղորդվում:




























