Թբիլիսյան խճուղում՝ «Հոնդայի» սերվիսի դիմաց, այսօր` սեպտեմբերի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում 24-ամյա Շմավոն Ալավերդյանը, վարելով ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթեւեկելի գոտի եւ բախվել վարած «Օպել Վեկտրա» եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներին:

«Օպելը» վարել է 54-ամյա Վազգեն Միրզոյանը, իսկ «Ռենոն»՝ Հրազդան քաղաքի բնակիչ 61-ամյա Նելսոն Չիլինգարյանը: Բախման հետեւանքով կա 3 տուժող: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից էլ տեղեկացանք, որ իրենց մոտ  են տեղափոխվել 24-ամյա Շմավոն Ալավերդյանը, 30-ամյա Ռուզաննա Մարաբյանը եւ  54-ամյա Թամարա Բարսեղյանը: Հիվանդանոցից նաեւ փոխանցեցին, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: