Ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության օրը, բոլորի աչքի առջեւ ոստիկանների կողմից բռնության ենթարկված Արմեն Մարտիրոսյանի ծեծի գործը կարճվել է։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. ««Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա օրերս ՀՔԾ-ից նամակ է ստացել այսպիսի բովանդակությամբ. «Գործը կարճվել է իրավիճակի փոփոխման հետեւանքով»։ Թե ինչ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել մեր երկրում, պարզ չէ։ Գուցե ՀՔԾ-ո՞ւմ է ինչ-որ բան փոխվել։ Բայց փաստ է, որ օրը ցերեկով Մարտիրոսյանին ծեծի ենթարկած ոստիկաններիը մնացին անպատիժ»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հասանելի է
русскийՏեղադրություն




























