Եղվարդ - Արագյուղ ավտոճանապարհին` հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել վթար, ինչի հետեւանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է սեպտեմբերի 16-ին, ժամը 01.28-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 32 LO 123 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Գ. (ծնվ. 1983թ.) տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից եւ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դուրս բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված:





























