Նոյեմբերի 17-ին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերի 35 համայնքներում նշանակվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Համայնքի ղեկավար կընտրեն Արագածոտնի մարզի Թթուջուր, Ջրամբար, Գեղարքունիքի մարզի Ծովինար, Ձորագյուղ, Լոռիի Մարգահովիտ, Տավուշի Աչաջուր գյուղերում: Բացի երեք համայնքից՝  մյուս 32 գյուղերում կընտրեն նաեւ ավագանի: