Դեռեւս հայտնի չէ Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարի օրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԳՄ նախագահի պաշտոնակատար, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը:
Նա նշեց, որ կոնկրետ օր չկա, հանձնաժողովը կառաջարկի արտահերթ համագումարի օրը, դա կքննարկվի վարչությունում եւ կորոշեն: «Իսկ առայժմ օր նշանակված չէ, կարող է մինչեւ նոյեմբեր լինի կամ նոյեմբերին լինի, չգիտեմ»,- ասաց բանաստեղծը:
Ինչ վերաբերում է իր՝ ՀԳՄ նախագահ ընտրվելու հավանականությանը, ապա Էդվարդ Միլիտոնյանը չի ցանկանում մեկնաբանել ոչինչ: «Օրը կգա, պարզի կլինի՝ դնում եմ թեկնածությունս, չեմ դնում: Այժմ ես պաշտոնակատար եմ, պետք է ամեն ինչ անեմ, որ նորմալ ընթանա»,- նշեց բանաստեղծը:





























