Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբում իր աշխատանքն է սկսում Գլխավոր վեհաժողովը:
Օրակարգում 170 թեմա է, այդ թվում՝ խաղաղության եւ անվտանգության հարցերը, զինված հակամարտությունների կանխարգելումը, շրջակա միջավայրի պահպանությունը, մարդու իրավունքների պաշտպանությւոնը եւ այլն:
ԳՎ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունենալու ընդհանուր քաղաքական քննարկում՝ պետությունների կառավարությունների եւ ղեկավարների մասնակցությամբ: Մեծ ուշադրություն է դարձվելու Հասան Ռուհանիի ելույթին: Բացի այդ սպասումներ կան Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միկդադի ելույթից: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Բացի այդ, Անվտանգության խորհրդում բարձր մակարդակում հանդիպումներ են նախատեսվում՝ կապված թեթեւ եւ հրաձգային զենքի տարածման հետ: Սպասվում է նաեւ Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում ընթացող հակամարտությունների կարգավորման վերաբերյալ քննարկում:





























