Բաքվում գազանաբար սպանել են գեյին. Նրան նախ ծեծել են, հետո կտրատել եւ դիակը նետել ճամփեզրին: Դեպքը գրանցվել է սեպտեմբերի 16-ին՝ Սումգայիթի ճանապարհի 8-րդ կմ-ին:

ԱՊԱ-ի տեղեկացմամբ՝ ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ճամփեզրին անհայտ տղամարդու դի է գտնվել՝ բռնության հետքերով: Ոստիկանները պարզել են զոհի ինքնությունը՝  Բաքվի  53-ամյա բնակիչ Մաթլաբ Աբդուլարահմանօղլու Նամիեւ: Նախնական զննությունը ցույց է տվել, որ տղամարդուն ծեծել եւ կտրատել են: Ոստիկանությունից հայտնել են, որ սպանվածը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ էր: