Սեպտեմբերի 17-ին, ժամը 10.42-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով Ստեփանավանի կամրջից:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով կանխվել է Էմիլյա Ա.-ի (ծնվ. 1963 թ.) ինքնասպանության փորձը:





























