Խաղողի մթերման գինը թելադրում է Երեւանի կոնյակի գործարանը: Այդ մասին ասյօր՝ սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը;
Պատճառն այն է, որ ԵԿԳ-ն համեմատաբար շուտ է սկսում խաղողի մթերումները, ու նրա հայտարարած գինը (145 դրամ՝ 1 կգ-ի համար) «փարոսի» դեր է ունենում: Սակայն Ա. Հարությունյանը նշեց, որ Հայաստանում մթերվում է 160 հազար տոննա տեխնիկական խաղող, որից միայն 35 հազար տոննան է բաժին ընկնում ԵԿԳ-ին, հետեւաբար՝ չի կարելի խոսել ԵԿԳ-ի մենաշնորհ դիրքի մասին:
Ըստ Ա. Հարությունյանի՝ գինոգործները ավելի բարձր գին կառաջարկեն միայն կարմիր խաղողի համար՝ 170 դրամ, իսկ Վայքում՝ 200 դրամից էլ բարձր:
Ա. Հարությունյանի հաշվարկով՝ խաղողի մթերման ինքնարժեքը կգ-ի համար մոտ 100 դրամ է, հետեւաբար գյուղացին աշխատում է 40% շահութաբերությամբ; Սակայն, քանի որ հողատարածքները մեծ չեն (միջինը՝ 0,5 հա), գյուղացիների եկամուտները եւս բարձր չեն:





























