Ռուսաստանը խստացրել է վերբերմունքը Մոլդովայի աշխատանքային միգրանտների նկատմամբ, հաղորդում է մոլդովական «Պանորամա» պարբերականը: Ըստ պարբերականի՝ մի քանի շաբաթնների ընթացքում Ռուսաստանի տարածքից «արտաքսվել են հազարավոր մոլդովացի ներգաղթյալներ»:

Տրանսպորտային ընկերության տնօրեն Գեորգի Գրոսսուն, մեկնաբանելով այս իրավիճակը, նշել է, որ հնարավոր է զուգահեռներ անցկացնել վերջերս մոլդովական գինին Ռուսաստան ներմուծելու արգելիք հետ:

Ռուսաստանից մոլդովացի ներգաղթյալների արտաքսման դեպքերի հաճախացման մասին ավեի վաղ հայտարարել էր Գագուզյան ինքնավարության ղեկավար Միխայիլ Ֆորմուզալը: Նախորդ շաբաթ նա պատմել էր, որ այն մարդիկ, ովքեր փորձում են Ռուսաստան մուտք գործել՝ աշխատելու նպատակով, հետ են ուղարկվում հենց սահմանից:

Ռուսաստանի Միգրացիոն ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը: