Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի միանձնյա որոշումը առանց Ղարաբաղի ապագան ճշտելու անընդունելի է: Այս մասին սեպտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Հայաստանում իշխանությունն ուզուրպացված է, ինչն անդրադառնում է երկրի ներքին քաղաքականության վրա, դա էլ հանգեցնում է արտաքին քաղաքականությունում կատաստրոֆիկ հետեւանքների»,-համոզված է ընդդիմադիրը: Նա հավաստիացրել է, որ Հայաստանի բնակչության մեծ մասը կիսում է այդ հարցի շուրջ իր տեսակետը. «Ամռան ընթացքում ես այցելել եմ բոլոր մարզեր, որտեղ հանդիպել եմ բնակչության հետ. բնակչության մի մասը առաջարկում է քշել ապօրինի իշխանությունը, ոմանք անգամ առաջարկում են ոչնչացնել այն»: Հովհաննիսյանը նաեւ կարծում է, որ «Հայաստանի ազատությունն ու անկախությունը ապառնալիքի տակ են», հետեւաբար, այսպես շարունակվել չի կարող: Պետք է ստեղծված իրավիճակից ելք գտնել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի երեքին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, Հայաստան նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ երկիրը մտաիր է անդամակցել Մաքսային միությանը: