ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի նախընտրական վիճակի մասին իր առաջին միջանկյալ զեկույցն է հրապարակել:

Նշվում է, որ նախընտրական փորձը կատարելագործելու վերաբերյալ  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախկինում տված խորհուրդները հաշվի չեն առնվել՝ բացառությամբ բողոքները քննելու ընթացակարգի պարզեցումը:

Նախընտրական հանձնաժողովների ձեւավորման բանաձեւը բոլոր մակարդակներով գերազանցապես որոշում է խորհրդարանական մեծամասնությունը («Ենի Ադրբեջան»):  Միաժամանակ, դրական է գնահատվում ԿԸՀ տեխնիկական պատրաստվածությունը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զրուցակիցները անհանգստություն են հայտնել մեդիա միջավայրի, այդ թվում՝ բոլոր համազգային հեռուստաընկերությունների նկատմամբ կառավարության վերահսկողության հետ կապված: Նաեւ նշվում է, որ գերիշխում է մեկ քաղաքական ուժ: Մատնանշվում է, որ  2012 եւ 2013թթ. օրենսդրական փոփոխությունները նպաստում են արտահայտման եւ հավաքների ազատության սահմանափակումներին:

Որոշ թեկնածուներ մտահոգություն են հայտնել նախընտրական քարոզարշավի ժամկետի կրճատման  եւ հեռուստատեսության հասանելիության սահմանափակման կապակցությամբ: Դա գործող նախագահին անհամաչափ առավելություն է տալիս՝  նրա՝ հաճախակի շրջաններ այցելելու համատեքստում:

Մեդիա միջավայրի առնչությամբ զեկույցի հեղինակները մատնանշում են այս տարվա ամռանը զրպարտության եւ վիրավորանքի մասին օրենսդրությունում սահմանված նորմերը:

ԺՀՄԻԳ-ի զրուցակիցները հայտնել են, որ մեդիա միջավայրը մթագնում է բանտերում 8 լրագրողների առկայությունը, լրագրողների նկատմամբ բարոյական եւ ֆիզիկական հարձակումների սաստկացումը:

Բոլոր համազգային հեռուստաալիքները կառավարության վերահսկողության տակ են: Բազմակարծիք քաղաքական քննարկումներ հեռուստատեսությամբ չեն լինում: Տպագիր լրատվամիջոցները ավելի բազմազան են, սակայն շրջաններում մեծ տարածում չունեն:

Համացանցը համարվում է ամենաազատը: Որոշ գնահատականներով՝ բնակչության մեկ երրորդը պարբերաբար օգտվում է դրանից: Ընտրական օրենսգիրքը թեկնածուների եւ քաղաքական կուսակցությունների համար նորությունների հաղորդումների ընթացքում հավասար լուսաբանում չի նախատեսում, հայտնում է  contact.az-ը: