Ցանկացած քայլ, որը պետք է ձեռնարկել՝ լուծելու այն մարդկանց խնդիրները, որոնք հանուն հայրենիքի զոհել են ամենաթանկը, արդարացված կլինի: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Օրինաց երկիր» կուակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան պատերազմի որոշ ազատամարտիկների դժգոհությանը՝ կապված իրենց սոցիալական վիճակի հետ:
Նրա խոսքով՝ նոր օրենսդրությունն արդեն շրջանառում է կառավարությունում: Այն ենթադրում է արտոնություններ սահմանել ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկների համար: Հովհաննես Մարգարյանի կարծիքով՝սոցիալական ոլորտի կարեւորագույն հարցերից է ավանդների վերադարձը, որը սկսվել է 2006-ի հունվարի 1-ից: «2010-ին ավանդների փոխհատուցման ոլորտում արտոնություններ են սահմանվել Հայրենական Մեծ Պատերազմի 3864 վետերանների համար»: Սակայն դա չլուծված է թողել ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկներին արտոնություններ տրամադրելու հարցը, որը ներկայումս քննարկման փուլում է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























