ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները սեպտեմբերի 23-ին Սոչիի հանդիպման ընթացքում կքննարկեն ուժային բաղադրիչի զարգացումը՝ հաշվի առնելով աշխարհի իրավիճակը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կազմակերպության մամուլի ծառայությունից: ՀԱՊԿ խորհրդի նիստը կանցկացվի նեղ կազմով՝ լիագումար նիստի ձեւաչափով:
Ենթադրվում է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կքննարկեն ռազմական բաղադրիչի զարգացման փաստաթղթային փաթեթ՝ մինչեւ 2020թ. համար: Բացի այդ, կզեկուցվի տաջիկ-աֆղանական սահմանի իրավիճակի մասին եւ Տաջիկստանի եւ Աֆղանստանի սահմանների պաշտպանության արդյունավետությունը մեծացնելու առաջարկներ կարվեն: Նախագահները կքննարկեն Տաջիկստանի սահմանապահներին ռազմատեխնիկական օգնություն հատկացնելու հարցը:
Ռուսական կողմը կհայտարարի ՀԱՊԿ 2014թ. գերակայությունները:
Ավարտին նախատեսվում է կոմյունիկեի ընդունում: ՀԱՊԿ խորհրդի նիստի օրակարգում 10-ից ավելի հարց է:
Պետության ղեկավարների հանդիպման նախօրեին կկայանա արտգործնախարարների, պաշտպանության նախարարների ԱԱԽ քարտուղարների խորհրդի նիստ: Նրանց կողմից հավանության արժանացած փաստաթղթերը կներկայացվեն նախագահների ստորագրմանը:
Հավաքական անվտանգության խորհրդի կազմում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ղեկավարները: 2013թ. ՀԱՊԿ ՀԱԽ-ի նախագահն է Ղրղըզստանի ղեկավար Ալմազբեկ Ատամբաեւը:




























