Սերժ Սարգսյանը պետք է հրաժարվի իր զբաղեցրած պաշտոնից՝ հանուն Հայաստանի: Այս մասին սեպտեմբերի 17 –ին կայացած մամուլիւ ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով՝ եթե երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությունում տեղի ունեցող գործընթացները շարունակվեն նույն տեմպերով, Հայաստանը կդառնա երրորդ սորտի երկիր. «Մաքսային միությանն անդամակցելով՝ Հայաստանը կկորցնի իր աշխարհաքաղաքական նշանակությունն ու այնքան կզրկվի իր ինքնուրույնությունից, որ անգամ կարող է նշանակություն չտալ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին»:
Հովհաննիսյանը միաժամանակ ընդգծել է, որ առանց Մաքսային միությանն անդամակցելու ժողովրդական Հայաստանն ու Ռուսաստանը կրկին կարող են արգացնել իրենց գործընկերությունը: «Մաքսային միությանն անդամակցելու որոշումը միանձնյա է կայացվել, կառավարության եւ ոչ ի անդամ, անգամ վարչապետը, նույնիսկ իշխող կուսակցության անդամները դրրան դեմ չեն արտահայտվել»,-ասել է ընդդիմադիրը:
Հովհաննիսյանի խոսքով՝ «Ժառանգություն» կուսակցությունը կողմ է եղել եւ հիմա էլ հավատարիմ է իր դիրքորոշմանը՝ եվրոպական արժեքները յուրացնելուն եւ ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելուն: «Մինչ այդ, ներկայիս պայմաններով Մաքսային միությանն անդամակցելն անընդունելի է»,-եզրափակել է Հովհաննիսյանը:





























