Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 47 դեպքից բացահայտվել է 41-ը, գողության 52 դեպքից` 25-ը, իսկ խարդախության` 12, խուլիգանության եւ  կողոպուտի 1-ական  դեպքերն էլ բացահայտվել են:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, գողության` 8,  սպանության փորձի,  կողոպուտի եւ  խարդախության 1-ական դեպք:

Անցած 4 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 1 մարդ զոհվել է, 55-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: