«Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագրի շրջանակներում Հայ հեղափոխական դաշնակցությունը քննարկումներ կանի բոլոր քաղաքական ուժերի հետ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա շեշտեց, որ այս փաստաթուղթը չի կարող լինել մեկ խմբի կամ կուսակցության մենաշնորհը։ «Մենք սա չենք մենաշնորհել, չենք սեփականաշնորհել, այստեղ կա հանուն պետականության կոնկրետ առաջարկներ։ Չեն կարո մերժել որեւէ մեկի առաջակությունը, պատրաստ ենք ներգրավել քննարկումների մեջ»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Ծրագրի պլատֆորմը հաստատելուց հետո կանցնեն գործողություններ որոնք ենթադրում են օրենսդրական նախաձեռնություններ քննարկումներ ԱԺ-ում, ցույցեր, միտինգներ,ժողովներ, մարզային այցելություններ եւ այլն։
Իսկ թե ինչու պետք է իշխանությունները գնան այս ծրագրի իրագործմանը, ապա ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իշխանությունները պետք է հասկանան, որ այսպես շարունակելը կբերի ինքնաոչնչացման, դանակը ոսկորին հասնելու իրավիճակում ենք։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























