«Քանի դեռ ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչ Վահան Հոհաննիսյանը պաշտոնապես չի նշանալվել որպես դեսպան, չեմ ցանկանում մեկնաբանել այս տեղեկատվությունը»: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, եթե իրեն առաջարկվեր դեսպանի պաշտոն, կհրաժարվեր. «Համաձայնել կնշանակեր լեգիտիմացնել ապօրինի իշխանությունը: Սակայն Վահան Հովհաննիսյանը հմուտ քաղաքական գործիչ է եւ ճիշտ որոշում կկայացնի»:
Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառում ՀՅԴ ներկայացուցչի՝ դեսպանի պաշտոնում նշանակվելու մասին: Սակայն կուսակցության ներկայացուցիչները որեւէ կերպ չեն մեկնաբանում այդ տեղեկությունները: Միայն Վահան Հովհաննիսյանը հաստատել է, որ առաջարկություն է ստացել Հայաստանը ներկայացնելու արտերկրում եւ այդ առաջարկությունն իր համար ընդունելի է:





























