ԱԻ նախարարությունում այսօր՝ սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

Արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու եւ ԱԻ աշխատակցի օրվա կապակցությամբ նախարար Արմեն Երիցյանը ԱԻՆ պատվոգիր շնորհեց «Հայաստանի էլեկտրոկան ցանցեր» ՓԲԸ «Հարավ» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ղազարյանին, «Հայռուսգազարդ» ԳԳՄ ՓԲԸ տնօրեն Գառնիկ Մովսիսյանին, «Երեւան Ջուր» ՓԲԸ տնօրեն Գոռ Գրիգորյանին եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Սամվել Մհերյանին։ Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար` նախարար Երիցյանը հույս հայտնեց, որ այս համագործակցությունը շարունակական է լինելու, քանի որ առաջիկայում անելիքներ դեռ շատ կան։

ԱԻ աշխատակցի օրվա կապակցությամբ հերթական սպայական կոչումներ եւ շնորհակալագրեր հանձնվեցին համակարգի մի շարք աշխատակիցների։

Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների եւ ձեռնարկված միջոցառումների մասին։ ՓԾ տնօրենը զեկուցեց նաեւ, որ ընթացքի մեջ են ԱԻՆ միասնական բազայի կառուցապատման եւ հոկտեմբերին ԼՂՀ-ում կայանալիք համատեղ խոշոր ուսումնավարժության նախապատրաստական աշխատանքները։

ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը հայտնեց, որ ԱԻՆ համակարգում աշխատող հաշմանդամների համար անցյալ շաբաթվա ընթացքում ձեռք է բերվել եւս մեկ, թվով երրորդ ավտոմեքենան։

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող մարզային փրկարարական վարչությունները զեկուցեցին ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։