2010թ. Հայրենական մեծ պատերազմի մոտ 3900 վետերանների ավանդների փոխհատուցման համար պահանջվեց 1 մլրդ 100 մլն դրամ: Արցախյան պատերազմի կամավորների ավանդների փոխհատուցման ընդհանուր գումարը եւս այդ շրջանակում կլինի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի հնարավորինս շուտ ավարտին հասցնենք նրանց սեցիալական խնդիրների լուծումը», -նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ խոսքն այն կամավորների մասին է, որոնք նախքան 1993թ. հունվարը ավանդ են ներդրել:
Նշենք, ՕԵԿ-ը օրինագիծ է մշակել, որով Արցախյան պատերազմի կամավորներին ավանդների փոխհատուցման հարցում արտոնություններ են տրվում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























