Սիրիական Բանակի եւ Զինված ուժերի գերագույն հրամանատարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է, որ սեպտեմբերի 16-ին կորել է կապը ռազմական ուղղաթիռի հետ, որը հետախուզական աշխատաք է իրականացրել՝ հետեւելով թուրքական սահմանի միջոցով ահաբեկիչների տեղաշարժին:
«Ուղղաթիռը սխալմամաբ անցել է Թուրքիայի օդային տարածք, որից հետո ուղղվել է դեպի Սիրիա: Սակայն թուրքական տարածքից հեռանալիս հարձակման է ենթարկվել թուրքական ինքնաթիռների կողմից: Բանակի գերագույն հրամանատարությունը հայտարարում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ ուղղաթիռը ռազմական գործողություններ չի իրականացրել եւ վերադարձել է սիրիական տարածք, իսկ դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Էրդողանի կառավարությունը ձգտում է երկու երկրների միջեւ սահմանին լարվածությունն ավելացնել»,-ասվում է հայտարարությունում՝ տարածված լրատվամիջոցներում:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր NEWS.am-ը, Թուրքիայի ՌՕՈւ-ը կործանել էին սիրիական ուղղաթիռը, որը թուրքական կողմի հայտարարությամբ, խախտել էր երկրի օդային տարածքը:





























