Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարը առաջին բուժօգնություն է ցուցաբերել մեքենայի տակ ընկած անտունին՝ ոտքը վիրակապելով «Պիեր Կարդեն» փողկապով:

Նախարարը գնացել է ավիաշոուի, երբ տեսել է, թե ինչպես է Թբիլիսիի կենտրոնում մեքենայի տակ է ընկել հարբած հետիոտնը:

Ականատեսների վկայությամբ՝ նախարարը ինքն է առաջին օգնություն ցուցաբերել տուժողին: Տուժողին հիվանդանոց են հասցրել եւ վիրահատել: Վիրահատությունից հետո նա իրեն լավ է զգում, փոխանցում է Գրուզիա Online-ը: