Այս գիշեր եւ վաղը ցերեկը Հայաստանի հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, որոշ տեղերում՝ կարկուտ, ամպրոպի ժամանակ հնարավոր է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ:
Հանրապետության մնացած տարածքներում օդերեութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով՝ Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն՝ առանց էական տեղումների: Գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն:
Շիրակում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+23,
Կոտայքում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+23,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+23,
Լոռիում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+24,
Տավուշում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+27,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+23,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+27,
Արարատում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+28,
Արմավիրում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+28,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+23,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+28,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +26+29,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+24,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +20+25:





























