Սեպտեմբերի 13-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ:

ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմից հայտնում են, թե նիստի ընթացքում քննարկելով առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 126-րդ հոդվածով եւ 111-րդ հոդվածի 1-ին մասով, Արդարադատության խորհուրդը որոշել է`

Զարուհի Կարենի Նախշքարյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: