Թուրքիայի Թունջելի նահանգի (Դերսիմ-խմբ) Մազկերտի շրջանում գտնվող հայկական գերեզմանոցում փոսեր են արվում։
Ինչպես տեղեկացնում է Akunq.net-ը, Դերսիմի հայերի հավատքի եւ սոցիալական փոխօգնության միության նախագահ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը հայտնել է, թե Մազկերտի հայկական գերեզմանոցում փոսեր են արվում եւ խնդրում է դադարեցնել անտեր մնացած գերեզմանատան ավերումը։
Նշենք, որ 2010 թվականին Թուրքիայում Միհրան Փրկիչ Գյուլթեքինի ջանքերով ստեղծվել է Դերսիմի հայերի հավատքի եւ սոցիալական փոխօգնության միություն, որի նպատակն է շարունակել հայերենի պահպանմանն ուղղված աշխատանքները, վերականգնել հոգեւոր եւ մշակութային արժեքները։






























