«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 17-ին ամերիկյան դոլարի առուվաճառք տեղի չի ունեցել: Դոլարն առաջարկվել է 409 դրամով, սակայն պահանջարկի փոխարժեքը կազմել է 408.5 դրամ: Այսպիսով` նախորդ շաբաթվա համեմատ դոլարը նվազման միտում է դրսեւորում:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն այսօր գնվել է առավելագույնը 408, վաճառվել 410 դրամով:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր բարձրացել է եւ դոլարի, եւ իենի նկատմամբ: Դրան նպաստել է ZEW հետազոտական կենտրոնի հայտարարությունն այն մասին, որ Գերմանիայում գործարար տրամադրությունների ինդեքսը սպասվածից զգալիորեն բարձր է: Եվրոյի փոխարժեքը հասել է մինչեւ 1.3368-ի, այնուհետ կայունացել 1.3364-ի մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.3237 ռուբլի: Դոլարը ամրապնդվել է ռուբլու նկատմամբ: