Երեւանում երթուղայինի սակագինը չի կարող 150 դրամից պակաս լինել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողներին հայտնել է Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Ըստ նրա՝ իրենք ինքնարժեքի սեփական հաշվարկն են արել. միկրոավտոբուսների համար ինքնարժեքը կազմում է 145,8 դրամ, ավտոբուսների համար՝ 157,5 դրամ: Նա հուսով է, որ քաղաքապետարանը 150 դրամ սակագին կսահմանի:
Նշենք, Երեւանի քաղաքապետարանը որոշել է հանձնաժողով գումարել՝ քաղաքային տրանսպորտի ինքնարժեքի սակագինը քննարկելու համար: Փոխադրողների միությունն արդեն ստացել է հանձնաժողովում ընդգրկվելու հրավեր: Քաղաքացիական հատվածի ներկայացուցիչները դեռ հրավեր չեն ստացել:




























