«Նա, ով երթուղային ունի օլիգա՞րխ է: Այդ դեպքում ձեզ իմ տուն եմ հրավիրում»,-այսպես է իր ելույթն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ սկսել Երեւանի տրասպորտային ընկերություններից մեկի սեփականատեր Վլադիմիր Աբրահամյանը:
«Նայեք տունս եւ ասեք՝ օլիգարխի տուն է, թե հավաքարարի»,-հավելել է նա: Նման փաստարկ նա բերել է հօգուտ նրա, որ ուղեվարձը 100 դրամից դառնա 150 դրամ: «Երեւանում չեն սպասարկվում 23 ավտոբուսային եւ 7 միկրոավտոբուսային ընկերություններ: Մարդիկ պարզապես վաճառում են իրենց մեքենաները, փակում են ավտոպարկերը եւ հեռանում: Ես էլ նույնը կանեմ, եթե այսպես շարունակվի»,-ընդգծել է նա:




























