Լոնդոնի աշխատանքի տեղավորման  կայքերից մեկում արտասովոր հայտարարություն է տեղադրվել՝ փնտրում են պապիկի թեկնածու:

Ըստ հայտարարության՝ թեկնածուն պետք է ունենա մասնագիտական  10 տարվա փորձ եւ կարողանա «արթնանալ առավոտյան վեցին եւ քնել հեռուստացույցի դիմաց»:

Թեկնածուի պարտականությունների մեջ են մտնում հետեւյալ գործառույթները. Թոռան հետ խոսել պատերազմի եւ դրանում իր ունեցած դերի մասին, ատամնացավը բուժել վիսկիի օգնությամբ, մոռանալ թոռան անունը եւ վերջինիս կանչել իր եղբայրների կամ շան անունով, հետեւել այգու աշխատանքին, անհաջող կատակ անել, ընկերանալ հարեւան կատուների հետ, երբեմն՝ հրավիրել կիրակնօրյա ընթրիքի, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Metro-ն:

Հայտարարությունը հրապարակել  ր բրիտանական հումորային  բլոգը, որի թիմն, ըստ Facebook-յան էջի, «զբաղվում է խաղալիքներով, խաղերով եւ վիկտորինաներով»: Կայքի աշխատակիցները թափուր աշխատատեղը հրապարակել էին, երբ իմացել էին նույնի գոյության մասին Ճապոնիայում. այնտեղ կարելի է  ժամավճարով «քեռի» վարձել: