Սեպտեմբերի 20-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Գյումրի: Մեր տեղեկություններով՝ նախագահը կմասնակցի մի շարք միջոցառումների՝ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը, վերջերս հիմնանորոգված Արագած ճեմափողոցի բացմանը, այնուհետեւ՝ Խաչքարերի պուրակում  «Գյումրու արհեստագործական ավանդույթների ներկայացում»  փառատոնին, որտեղ կներկայացվեն գյումրեցի արհեստավորների աշխատանքները եւ աշխատանքային գործընթացը

Նախատեսված է նաեւ խորհրդակցություն, որտեղ Շիրակի մարզպետը, Գյումրիի քաղաքապետը կներկայացնեն արված աշխատանքները, ինչպես անեւ դեռեւս լուծում պահանջող խնդիրները: