30-ամյա մոսկվացի երկրպագուն, թերթում կարդալով, որ իր սիրելի ակումբը պարտվել է, այնքան է վշտացել, որ թերթը հետանցքն է մտցրել: Այն հանելու համար վիրահատական միջամտություն է պահանջվել:
Ինչպես հայտնի է դարձել «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին, նախքան այդ քայլին դիմելը, նա այն փաթաթել է, դրել պահպանակի մեջ եւ մտցրել ուղիղ աղիքը: Երիտասարդը, երեւի, ենթադրել է, որ այն որոշ ժամանակ անց դուրս կգա բնական ճանապարհով:
Բժիշկները նրան զննելով հասկացել են, որ առանց վիրահատական միջամտության հնարավոր չի լինի, քանի որ օրգանիզմում բորբոքային գործընթաց է սկսվել: Ուշքի գալուց հետո տղամարդը շնորհակալություն է հայտնել եւ խոստացել, որ այլեւս նման բան չի անի:





























