Վանաձորի Ղուկասյան փողոցում  գտնվող տան աստիճանահարթակից  կախվելու միջոցով այսօր` սեպտեմբերի 17-ին  ինքնասպան է եղել 86-ամյա Սարգիս Մկրտչյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Վանաձորի բաժնից:

Արտաքին զննությամբ  դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են փորձաքննություններ:  NEWS.am-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում նրա մոտ հոգեկան խնդիրներ են նկատվել: